Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցներ թիրախում

14.02.2018, 11:02
ԱՄՆ–ն ծանուցել է ՀՀ կառավարությանը հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Հայաստանը կարող  է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցներ թիրախում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/.ԱՄՆ–ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին, գրում է «Հայկական ժամանակը»։ 

Այս մասին թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։ 

«Երևանում ԱՄՆ դեսպանատունը չի հերքում, որ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման դեպքում Հայաստանը կամ որևէ երկիր կարող է հայտնվել նոր սահմանված պատժամիջոցների թիրախում», – գրում է թերթը։

«Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները։ Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան», – տեղեկացրել են դեսպանատնից` ի պատասխան հարցմանն առ այն, որ հնարավո՞ր է արդյոք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը և արդյոք թեմայի վերաբերյալ քննարկում ընթանու՞մ է ՀՀ իշխանությունների հետ։–0–