Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանը մասնակցում է Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ–ի համաժողովին

12.09.2017, 20:43
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ–ի համաժողովին։
Հայաստանը մասնակցում է Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ–ի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մասնակցում է Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ–ի համաժողովին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ից 13-ը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին։

«Համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–