Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանը պետք է չեզոքացնի միջազգային հարթակում Բաքվի հակահայկական գործողությունները. ՀՀ նախագահ

18.05.2017, 12:25
Հայաստանը պետք է առավել ակտիվ քաղաքականություն իրականացնի միջազգային հարթակներում, որպեսզի նվազեցնի Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանը պետք է չեզոքացնի միջազգային հարթակում Բաքվի հակահայկական գործողությունները. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է առավել ակտիվ քաղաքականություն իրականացնի միջազգային հարթակներում, որպեսզի նվազեցնի Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 «Այդ հարթակներում անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն իրականացնել, որպեսզի նվազեցնենք Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը՝ փոխարենն առաջ տանելով ճշմարտությունը»,- ասել է Սարգսյանը հինգշաբթի ԱԺ անդրանիկ նիստի ընթացքում։

Երկրի ղեկավարի խոսքով, այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ Միջազգային խորհրդարանական կազմակերպությունները լավագույն ու թերևս ամենալայն հարթակներից են միջազգային հանրությանն այս կամ այն թեզը մատուցելու և հայկական դիրքորոշումը ներկայացնելու համար»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է վերակազմակերպել այն՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները. մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն և հետևողականություն։

Նորընտիր խորհրդարանում ընդգրկված է 4 քաղաքական ուժ. ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ՀՅԴ-ն (7 մանդատ):

Այսօրվա նիստում պատգամավորները կընտրեն խորհրդարանի նոր նախագահին, փոխնախագահներին (որոնց թիվը կավելանա մեկով. երկուսը` իշխանամետ և մեկը` ընդդիմադիր): Կընտրվեն նաև խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները: –0–