Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայտնի է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հավանական թեկնածուն

09.06.2016, 12:09
Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։
Հայտնի է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հավանական թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը կարող է լինել նախագահի իրավաբանական վարչության պետ 44-ամյա Գրիգոր Մուրադյանը, որը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր, գրում է «Հայկական ժամանակը»։

Հոդվածում նշվում է, որ 2015թ.–ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական ինստիտուտներում որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Այդ փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենալու նաև ղեկավարների փոփոխություններ։

«Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Որոշ տեղեկությունների համաձայն, դա, այս անգամ, այնուամենայնիվ, տեղի կունենա», – գրում է թերթը։

Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է 2008 թվականից։–0–