Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ

Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Հովհաննես Հովսեփյանը ծնվել է 1973թ.–ի հունվարի 28–ին։

1995 թ.–ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1996-1998թթ. –ին սովորել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում։ 2003թ.–ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

1996-2002թթ. –ին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։ 2002-2006թթ.–ին  զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը:

2003-2004թթ. –ին Հովսեփյանը դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 2006թ. մարտ–ից  2007թ. փետրվարը զբաղեցրել է «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահի պաշտոնը։ 2007թ. փետրվարից 2007թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում` ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդականի պաշտոնը։ 2007-2008թթ. –ին` ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնը։ 2008թ.–ի մայիսի 23-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

2003թ.–ին ՀՀ նախագահի հրամանագրով Հովսեփյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2013թ.–ին ՀՀ նախագահի հրամանագրով Հովսեփյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Կրթության և գիտության նախարարության կողմից Հովսեփյանը պարգևատրվել է ոսկե մեդալով:

Հովհաննես Հովսեփյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:18 03.03.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×