Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբը

20.01.2017, 17:00
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, Զաքարյանն այժմ արձակուրդում է, հետևաբար, ժամանակավորապես չի կատարում Վերահսկիչ պալատի ղեկավարի պարտականությունները: «Զաքարյանն արդեն մի քանի աշխատանքային հանդիպում է անցկացրել», - ավելացրեց Տոնոյանը:

Հայ գործարար և «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հայրարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու և ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին: Նա նաև նշել է, որ իր կուսակցության դռները բաց են բոլոր քաղաքական ուժերի և գործիչների համար, ովքեր մտահոգված են Հայաստանի ապագայով: -0-