Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հաղորդում է artsakhpress–ը, հղում անելով Իսպանիայում ՀՀ դեսպանությանը, Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Վիյենայի քաղաքային խորհրդի կողմից ընդունած հայտարարությունում տեղի ունեցածը բնորոշվում է որպես Ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:

Կարևորվում է նման, վաղեմության ժամկետ չունեցող, հանցագործությունների դատապարտումը՝ նմանատիպ նորերը բացառելու համատեքստում:
Հարկ է նշել, որ քվեարկությանը նախորդել էին ճնշման փորձեր թուրքական կողմից, ինչի հետևանքով Ժողովրդական և սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները վերջին պահին փոխել էին իրենց դիրքորոշումները, ինչը սակայն որոշիչ չի եղել քվեարկության արդյունքների համար, և Վիյենան համալրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական շուրջ երեք տասնյակ քաղաքների ցանկը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:11 28.04.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×