ԿԽՄԿ–ն բանակցում է Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, երեքշաբթի տեղեկացրել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա»գործակալությունը։
Դեկտեմբերի 29–ի վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ–ն դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում։ Մարտական բախումների ժամանակ զոհվեց երեք հայ զինծառայող։ Ադրբեջանական ԶՈւ–ի կորուստները երկու օրում, այդ թվում հայկական կողմի պատժիչ գործողությունների ժամանակ, կազմել են շուրջ 12 մարդ։ Ադրբեջանցի զինծառայողներից մեկի մարմինը գտնվում է հայկական կողմի մոտ։
«ԿԽՄԿ–ն պատրաստ է չեզոք միջնորդ դառնալ ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման ժամանակ։ Բանակցությունները գաղտնի են, դրանց բովանդակությունը չի կարող հրապարակվել», – ասաց Գալստյանը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, կոչ են արել Հայաստանին վերադարձնել դեկտեմբերի 29–ին սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։–0–