Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

30.05.2016, 11:29
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–