ԼՂՀ–ն հրապարակել է մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմի կորուստների թիվը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում` շփման գծում, տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է մոտ 50 զինծառայող, ավելի քան 100–ը վիրավոր է, հայտարարել է ՌԴ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության առաջին կարգի խորհրդական Արսեն Մելիք–Շահնազարովը։
«Հայկական կողմից սպանվել է մոտ 50 զինծառայող, ավելի քան 100–ը վիրավոր է։ Սպանվածների շուրջ 26–ն անհետ կորած է», – չորեքշաբթի լրագրողներին ասել է Մելիք–Շահնազարովը, հաղորդում է Ինտերֆաքսը։
«Ադրբեջանական կողմից, ԼՂՀ բանակի տվյալներով, սպանվել է մոտ 300 զինծառայող և ավելի քան 1000–ը վիրավոր է», – ավելացրել է նա և նշել, որ հակամարտող երկու կողմերն էլ ռազմական տեխնիկայի կորուստներ ունեն։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–