Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Երևանն ու Լիման կհավատարմագրեն դեսպաններ և կնշանակեն պատվո հյուպատոսներ

08.01.2014, 11:09
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Պերուի արտգործնախարար Էդա Ռիվասը երկկողմ համագործակցությանն ու դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երևանն ու Լիման կհավատարմագրեն դեսպաններ և կնշանակեն պատվո հյուպատոսներ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Պերուի արտգործնախարար Էդա Ռիվասը երկկողմ համագործակցությանն ու դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքում դրանց ստորագրման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը գտնվում է Պերուում իր լատինաամերիկյան շրջագայության շրջանակներում, որի ընթացքում հունվարի 6–11–ը նա կայցելի Պանամա և Կուբա։ Սա 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունն էր Լիմա։–0–