Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Լավրովը ու Մամեդյարովը տարածաշրջանային հարցեր են քննարկել

02.02.2018, 14:27
Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել:
Լավրովը ու Մամեդյարովը տարածաշրջանային հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգային հարցեր: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան: Այցի շրջանակում համանախագահները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մոնիտորինգային խմբի ներկայացուցիչների թվի ավելացման հարցը:-0-