Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Մերձավոր Արևելքի իրավիճակը կարող է հանգեցնել սահմանների փոփոխման և քրդական պետության ստեղծման. փորձագետ

23.03.2016, 15:03
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել սահմանների փոփոխման և քրդական պետության ստեղծան,  կարծում է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
Մերձավոր Արևելքի իրավիճակը կարող է հանգեցնել սահմանների փոփոխման և քրդական պետության ստեղծման. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Իրավիճակը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել սահմանների փոփոխման և քրդական պետության ստեղծան,  կարծում է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Մերձավոր Արևելքն այս դժվարին և արյունալի իրադարձությունների հետևանքով մոտենում է զարգացման այնպիսի մի փուլի, երբ  առաջինը` կարող են վերանայվել սահմանները և երկրորդը` հնարավոր է ստեղծվի քրդական պետություն և ոչ թե Սիրիայում, այլ Իրաքի տարածքում», – ասել է Սաֆրաստյանը «Ժամանակ» օրաթերթին տրված հարցազրույցում:

Նրա խոսքով` այդ գործընթացները մոտակա տարիներին կզարգանան, և չի բացառվում, որ կազդեն նաև Թուրքիային վրա։

«Մենք չենք կարող դա բացառել, քանի որ Թուրքիայի սահմանները նույնպես ստեղծվել են Առաջին համաշխարհային պատերազնի արդյունքում։ Թուրքիայի տարածքում բնակվում են 10 միլիոնից ավելի քրդեր և եթե սկսվի քրդական պետության ձևավորումը, ապա պարզ է, որ Թուրքիայի քրդերն այդ գործընթացից անմասն չեն մնա», – նշել է նա։ –0–