Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան

11.04.2017, 17:13
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել համատեղ ջանքերով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման արդյուքներն ամփոփելիս:

Նրա խոսքով, երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով: Նա ավելացրեց, որ իր խոսքերի ապացույցն են այսօրվա հանդիպման արդյունքները:

Նախարարն ընդգծեց, որ Վրաստանի նախարարի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմանի փոխազդեցության լայն շրջանակ, ինչպես նաև պայմանագրային-իրավական հիմքի զարգացման հարցեր, որոնք ներառում են 80-ից ավել փաստաթուղթ: Նա նշեց նաև երկկողմանի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետ աշխատանքը:

«Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել վրազական կողմից` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբին հետևողականորեն աջակցելու համար», - ասաց Նալբանդյանը:

Ջանելիձեն իր հերթին հայտարարեց երկու երկրների պատրաստակամության մասին զարգացնել քաղաքական երկխոսությունը և տնտեսական փոխազդեցությունը: Նրա խոսքով, 2017 թ.-ը յուրահատուկ է երկկողմանի հարաբերությունների համար:

«Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Բոլոր այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է զարգացնել վստահության վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն», - ասաց Վրաստանի արտգործնախարարը:

Նրա խոսքով, Նալբանդյանի հետ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հարցեր այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, տարանցիկ ներուժի օգտագործումը, մասնավորապես, սևծովյան նավահանգիստների: -0-