Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Նարիշկինը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

10.03.2016, 14:01
ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 11–12–ն աշխատանքային այցով կայցելի Հայաստան։
Նարիշկինը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 11–12–ն աշխատանքային այցով կայցելի Հայաստան։

Այցի ընթացքում Նարիշկինը կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Այս մասին նշվում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքում։

Նիստը կանցկացվի ՀՀ ԱԺ–ում։

Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ–ի դիտորդները, ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։ Նիստի մասնակիցները կքննարկեն միջազգային և հավաքական անվտանգության հարցեր, կազմակերպության գործունեության ուղղությունները։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խորհրդի անդամներին կտեղեկացնի կազմակերպության ձեռնարկած միջոցների մասին, որոնք ուղղված են ժամանակակից պայմաններում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանը։ Բորդյուժան կխոսի նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների կատարման մասին։

Խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կզեկուցի 2015–2016 թթ.–ին ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքի մասին։ –0–