Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Օհանյան. Մենք անում ենք ամեն ինչ` գյումրեցիների և ՌԴ զինծառայողների հարաբերությունները պահպանելու համար

26.01.2016, 21:02
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո միջոցներ են ձեռնարկվում ռուս զինծառայողների ու գյումրեցիների հարաբերությունները պահպանելու և լավացնելու համար։
Օհանյան. Մենք անում ենք ամեն ինչ` գյումրեցիների և ՌԴ զինծառայողների հարաբերությունները պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո միջոցներ են ձեռնարկվում ռուս զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու գյումրեցիների հարաբերությունները պահպանելու և լավացնելու համար։

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։  
 «Ուզում ենք, որպեսզի հարաբերությունները դառնան նույնքան ջերմ, որքան նախկինում էին», – երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Օհանյանը։

Նա ավելացրեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը չափազանց բացասաբար է վերաբերվում այդ հանցագործությանը, և հիմա հարցն իրավական հարթության վրա է։

Պերմյակովը խոստովանել է մեղքը Գյումրու դատական դահլիճում>>

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ, և հարցաքննությանը նա խոստովանել իր մեղքը։

Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-