Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Պուտինը կոչ է արել չշտապել ԵվրԱզԷՍ–ի լուծարման հարցում

24.10.2013, 19:52
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չարժե միանգամից լուծարել ԵվրԱզԷՍ–ը, քանի որ դա կխախտի Մաքսային միության իրավական հիմքը, հարկավոր է համապատասխան մեխանիզմներ մշակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պուտինը կոչ է արել չշտապել ԵվրԱզԷՍ–ի լուծարման հարցում
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չարժե միանգամից լուծարել ԵվրԱզԷՍ–ը, քանի որ դա կխախտի Մաքսային միության իրավական հիմքը, հարկավոր է համապատասխան մեխանիզմներ մշակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հինգշաբթի Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է լուծարել ԵվրԱզԷՍ–ը, քանի որ «նույնատիպ կանոններով երկու զուգահեռ կազմակերպություններ հարկավոր չեն»։

«Ինչ վերաբերում է ԵվրԱզԷՍ–ին, ապա հարկավոր է համաձայնել Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Չի կարելի կորցնել այն իրավանորմատիվային հիմքը, որի վրա հայնտի չափով կանգնած է Մաքսային միությունը։ Հակառակ դեպքում մենք ՄՄ–ի տակից դուրս կհրենք այդ իրավանորմատիվային հիմքը», – հայտարարել է Պուտինը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ։  

ՌԴ նախագահը հավանություն է տվել Ղազախստանի նախագահի այն առաջարկին, ըստ որի պետք է «վերցնել այդ նորմատիվային հիմքի մի մասը և վերաստորագրել այն, ներառել Մաքսային միության իրավանորմատիվային բազայի մեջ»։ «Մենք չենք կարող հենց այնպես լուծարել այն, հակառակ դեպքում կխախտենք Մաքսային միության իրավական հիմքը։ Սակայն ինչ–որ բան պետք է անել։ Հարկավոր է մտածել և գտնել այն լուծումը, որը չի ծանրաբեռնի մեզ ավելորդ կառույցներով», – ասել է Պուտինը։

Միաժամանակ նա կոչ է արել «չմոռանալ Միասնական տնտեսական տարածքի այլ գործընկերների մասին (ԵվրԱզԷՍ–ի մյուս անդամների մասին)»։ «Այստեղ նույնպես պետք է գնալ այդ ճանապարհով` նրանց հրավիրել որպես դիտորդ, որպեսզի նրանք միշտ լինեն մեզ հետ, հասկանան` ինչ է կատարվում և մասամբ օգտվեն ՄՏՏ–ում մշակված այդ գործիքներից», – ավելացրել է Պուտինը։–0–