Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Փարիզում մեկնարկեց Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը

16.01.2019, 14:39
Հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:
Փարիզում մեկնարկեց Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. Մեկնարկել է Հայաստան'ի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ` երրորդ հանդիպումը, տեղի է ունեցել 2018թ.–ի դեկտեմբերի սկզբին Միլանում։ Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալի կերպով ծանոթացել են միմյանց դիրքորոշումներին և մոտեցումներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցում։–0–