Փաշինյանը հայտարարել է բողոքի ակցիաների շարունակության մասին, հիմա երթով շարժվում է փողոցներով
25.04.2018,
14:05
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բողոքի ակցիաների շարունակության մասին:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բողոքի ակցիաների շարունակության մասին և նշել, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Ժողովուրդ, հիմա արդեն փակ են Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհ հրապարակը, Հալաբյան–Կիևյան փողոցների խաչմերուկը, Մարտունիից Երևան է շարժվում ավտոշարասյուն մեր շարժմանն աջակցելու համար։ Հիմա մենք քայլում ենք Մաշտոցի պողոտայով և երթով շարժվում քաղաքով, իսկ օրվա վերջում` ժամը 19։00–ին կրկին կհավաքվենք Հանրապետության հրապարակում և կանցկացնենք հերթական հանրահավաքը», – հայտարարեց Փաշինյանը։
Նշենք նաև, որ հիմա Վազգեն Սարգսյան փողոցում, որը հարակից է Հանրապետության հրապարակին, նկատվում է ոստիկանական ուժերի և հատուկ միջոցների մեծ կուտակում։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–