Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն. օրակարգում արտահերթ ընտրությունների անցկացման հարցն է
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հայտարարել է, որ մտադիր է հանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար և պատգամոր Գագիկ Ծառուկյանի հետ` արտահերթ խորհրդարանական ընրությունների հարցը քննարկելու համար։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։
Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
«Ինչպես հայտնի է իր վերջին հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը, փաստացի, աջակցություն է հայտնել դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին։ Այդ հարցազրույցի արդյունքներով մտադիր եմ հանդիպել Ծառուկյանի հետ` իրավիճակը և հանգուցալուցման ուղիները քննարկելու համար», – հայտարարել է Փաշինյանը։
«Ծառուկան» դաշինքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկանը «Կենտրոն» հեռուստատեսությանը հոկտեմբերի 5–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը`միաժամանակ նշելով , որ պետք է շարժվել ըստ կառավարության ծրագրի կետերի։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:19 08.10.2018