Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Ռուսաստանը տնտեսապես շահագրգռված չէ եվրասիական ինտեգրման հարցում. փորձագետ

19.12.2013, 13:10
Ռուսաստանը տնտեսապես շահագրգռված չէ հետխորհրդային տարածքում իրականացվող ինտեգրացիոն գործընթացներով, կարծում է Անկարայում «Հայելի» շաբաթաթերթի քաղաքական թղթակից Ռաուֆ Միրկադիրովը։
Ռուսաստանը տնտեսապես շահագրգռված չէ եվրասիական ինտեգրման հարցում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը տնտեսապես շահագրգռված չէ հետխորհրդային տարածքում իրականացվող ինտեգրացիոն գործընթացներով, կարծում է Անկարայում «Հայելի» շաբաթաթերթի քաղաքական թղթակից Ռաուֆ Միրկադիրովը։
 
«Մաքսային միության կազմում ընդգրկված երկրների հետ Ռուսաստանի առևտրաշրջանառությունը նույնիսկ ընդհանուր առևտրաշրջանառության 10 տոկոսը չի կազմում և, հաշվի առնելով Հայաստանի և Ուկրաինայի միացումը ՄՄ–ին, չի հասնի 20 տոկոսի»,– «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում ասաց Միրկադիրովը։

Միրկադիրովն ավելացրեց նաև, որ եվրասիական ինտեգրումը Ռուսաստանից մեծ ֆինանսական ծախսեր կպահանջի։ –0–