Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Սարգսյան–Ալիև հանդիպումը կմեկնարկի մոտ մեկ ժամից

16.05.2016, 20:42
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները, կմեկնարկի Վիեննայում մոտ մեկ ժամից։
Սարգսյան–Ալիև հանդիպումը կմեկնարկի մոտ մեկ ժամից

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները, կմեկնարկի Վիեննայում մոտ մեկ ժամից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը` հղում անելով ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։

Դիվանագետի խոսքով` հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան–Մարկ Էրոն, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«Սա վկայում է այն մասին, որ համաշխարհային հանրությունը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ», – նշել է Ուորլիքը։

Ավստրիայի մայրաքաղաքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանը կանցակացնի մի շարք աշխատանքային հանդիպումներ:

ՄԽ-ի համանախագահները նախորդ շաբաթ հայտարարեցին Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու մտադրության մասին: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտնել է, որ այդ հանդիպմանը մտադիր է մասնակցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Վիեննայում մայիսի 16-17–ը կգտնվի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Լիբիայի կարգավորման հարցով նախարարական խորհրդակցությանը և Սիրիայի օժանդակության միջազգային խմբի նիստին մասնակցելու նպատակով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԱՄՆ–ն հանդես կգա որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպիչ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-