Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Սարգսյանն ու Ջանելիձեն երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

25.03.2016, 19:41
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։
Սարգսյանն ու Ջանելիձեն երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն ու քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ավանդական բարիդրացիական հարաբերությունների և երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

ՀՀ Նախագահը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Վրաստանը՝ ներգրավված լինելով տարբեր ինտեգրացիոն գործընթացներում՝ ՀՀ-ն անդամակցելով ԵԱՏՄ-ին, իսկ Վրաստանը ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը նաև այդ գործընթացների շրջանակներում կուտակած փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրագործման առումով: Կողմերի համոզմամբ, դա որակապես նոր մակարդակի կբարձրացնի հայ-վրացական հարաբերությունները:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ևս կարևորել է ՀՀ Նախագահի անցյալ տարեվերջին Վրաստան կատարած այցը և ընդգծել, որ իր խորին համոզմամբ, լայն հնարավորություններ կան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ, զարգացնելու տնտեսական հարաբերությունները, կյանքի կոչելու հեռանկարային նոր համատեղ ծրագրեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը, առկա խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացին:–0–