Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Շարմազանով. չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը

27.12.2017, 13:50
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանով. չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե 2018թ.–ին առաջադրվելո՞ւ է, արդյոք, Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում: 

Ըստ 2015 թվականին Հայաստանում ընդունված Սահմանադրական բարեփոխումների` երկիրը անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը: 2018թ.-ին նոր նախագահին կընտրի Հայաստանի խորհրդարանը:

«Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ապա ես համաձայն չեմ, կան։ Հայաստանում գործող քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին, անվտանգային մարտահրավերներին դիմակայումը, արդյունավետ լուծումներ տալը, քան  ՀՀ գործող նախագահը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը», - հայտարարեց  Շարմազանովը:

Նա նշեց նաև, որ չնայած ամեն ինչի նախագահը շարունակելու է լինել ՀՀԿ քաղաքական առաջնորդը:

«Բոլորը, այդ թվում`  ես, Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը և այլ քաղաքական գործիչներ, պետք է իմանան, որ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, և կզբաղեցնի արդյոք որևէ պաշտոն, միևնույնն է նա կմնա Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդը ու կշարունակի արդյունավետ կառավել այն», - հայտարարեց Շարմազանովը:-0-