Վահան Մարտիրոսյանը մտադիր չէ շարունակել աշխատանքը կառավարության կազմում
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մտադիր չէ շարունակել աշխատանքը կառավարության կազմում։
«Ես հրաժարական կտամ, սակայն կմնամ այդ պաշտոնում մինչև նոր նախարարի նշանակում։ Ես հարգում եմ Նիլոլ Փաշինյանին և նրա մոտեցումները, սակայն կարծում եմ, որ կարող եմ երկրին ավելի շատ օգուտ բերել այլ վայրում, պարտադիր չէ նախարարի պաշտոնում», – ասաց Մարտիրոսյանն ուրբաթ լրագրողներին` ընդգծելով, որ նրա որոշումը կապված չէ նոր վարչապետի անձի հետ։
Նա նաև նշեց, որ նոր կառավարության կազմում ներառվելու հնարավորության մասին դեռ որևէ առաջարկ չի ստացել` միաժամանակ ձեռնպահ մնալով պատասխանել այն հարցին, թե ի՞նչ կանի, եթե նման առաջարկ ստանա։
Նախարարի պաշտոնակատարը նաև ձեռնպահ մնաց պատասխանել ՀՀԿ–ից դուրս գալու մասին հարցին, որում ներառվել էր նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
Միաժամանակ նա նշեց, որ նախարար նշանակվելուց առաջ փորձել է օգտակար լինել այլ ոլորտում, մասնավորապես, ներդրում է կատարել ՀՀ–ում ինտերնետ կապի զարգացման գործում։ –0–