Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. օգոստոսի 1, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

05.09.2016, 13:49
Երկուշաբթի պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը, «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: -0-