Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
18.01.2017,
16:52
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմանում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–