Երևանում մեկնարկել է «Ազգ–բանակ 2017» համաժողովը

Երևանում մեկնարկել է «Ազգ–բանակ 2017» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, մեկնարկել է «Ազգ–բանակ 2017» համաժողովը։ 

ՀՀ պաշտպանության նախարարության և Կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված է ռազմակրթական հարցերին։

Համաժողովին մասնակցում են երկու գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժներ, բուհերի դասախոսներ, ռազմագիտության ուսուցիչներ, գիտակրթական կենտրոնի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում ապրիլի 21–23–ը կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կրթության ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ հյուրերին կծանոթացնեն իրենց ծրագրերին։ Առանձին հարթակներում կներկայացվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:14 20.04.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×