Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԶԼՄ–ները նշել են պայմանը, որի դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի կարող կոալիցիա կազմել ՀՀԿ–ի հետ

22.03.2018, 10:52
ԶԼՄ–ները նշել են պայմանը, որի դեպքում «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմի ՀՀԿ–ի հետ։
ԶԼՄ–ները նշել են պայմանը, որի դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի կարող կոալիցիա կազմել ՀՀԿ–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունն ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից, գրում է «Ժամանակը»։

«Թեև ի սկզբանե որոշված էր, որ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման ծրագրի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքը ևս կարող է մաս կազմել կոալիցիային, սակայն «Ելք»-ի պառակտման հնարավորությունը չեղարկում է այդ ծրագիրը», – նշում են հոդվածի հեղինակները։

«Եթե «Ելք» դաշինքը իսկապես պառակտվի, իսկ ամեն ինչ տանում է դրան, ապա «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը ընդհանրապես կվերացնի խորհրդարանական ընդդիմությունը, ինչը ձեռնտու չէ նաև իշխանությանը»,-գրում է թերթը:–0–