Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Ռուսաստանի հայերի միության նախագահը ողջունում է ՄՄ մտնելու մասին Հայաստանին որոշումը

10.10.2013, 15:29
Ռուսաստանի հայերի միությունը ողջունում է Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանին որոշումը, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։

Ռուսաստանի հայերի միության նախագահը ողջունում է ՄՄ մտնելու մասին Հայաստանին որոշումը
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերի միությունը ողջունում է Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանին որոշումը, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

«Ես դրական եմ վերաբերվում ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը և բարձր եմ գնահատում հայկական իշխանությունների այդ քայլը», - ասաց Աբրահամյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ ՄՄ մտնելու գործընթացում Հայաստանն անպայման պետք է հաշվի առնի սեփական շահերը և դրանցից ելնելով համաձայնի առաջարկվող պայմաններին։  

Աբրահամյանը միաժամանակ ոչ ճիշտ համարեց որոշ քաղաքական և հասարակական գործիչների արտահայտություններն այն մասին, որ տվյալ որոշումը հապճեպ էր` հիշեցնելով, որ տվյալ հարցը քննարկվել է վերջին մի քանի տարվա ընթացքում։  

Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ Վիլնյուսում։--0--