Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի հետագա առաջընթացը. Սարգսյան
21.01.2014,
18:26
Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի շարունակական սադրանքներն ու զինադադարի խախտման դեպքերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի շարունակական սադրանքներն ու զինադադարի խախտման դեպքերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար։
Հունվարի 19–ի լույս 20–ի գիշերը ադրբեջանական Զինված ուժերը դիվերսիոն խմբերի միջոցով ԼՂՀ տարածք ներթափանցելու անհաջող փորձեր են կատարել, սակայն հետ են շպրտվել ելման դիրքեր` կրելով կորուստներ։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ ԼՂՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ դրսևորած քաջության համար Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։–0–