Հակառակորդի կրակոցից ղարաբաղցի զինծառայող է զոհվել
08.12.2014,
18:59
ԼՂՀ ՊԲ 19–ամյա զինծառայող է զոհվել երկուշաբթի ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հակառակորդի արձակած կրակից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ՊԲ 19–ամյա զինծառայող է զոհվել երկուշաբթի ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հակառակորդի արձակած կրակից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ.ծնված Գարիկ Իսպիրյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գարիկ Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշեցին մամուլի ծառայությունից։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-