Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Առողջապահության նախարարը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից

24.03.2016, 11:00
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։
Առողջապահության նախարարը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ, գրում է «Հայկական ժամանակը»։

Նշվում է նաև ապագա նախարարի անունը` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։

ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, թերթին հերքել են նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։

Բանն այն է, որ փետրվարի վերջին Հայաստան էր ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինը, և նա Արմեն Մուրադյանին է փոխանցել գրասենյակի ղեկավարի առաջարկը, այն է այս տարի Ժնևում կայանալիք ԱՀԿ հերթական՝ 69-րդ վեհաժողովում ստանձնել փոխնախագահի պաշտոնը, գրում է թերթը։

Առողջապահության նախարարությունից թերթին հայտնել են, որ Մուրադյանն այդ համաժողովին հրավիրվում է որպես ՀՀ առողջապահության նախարար, և միջոցառումը տևելու է ընդամենը մի քանի օր, նշում են հոդվածի հեղինակները։–0–