Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Ավագանու ընտրություններն առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ. ՀՀ նախագահ

01.10.2018, 11:11
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ։
Ավագանու ընտրություններն առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ, որոնք, ըստ նրա, անցել են Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ։

Նախօրեին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները:

«Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար», – հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այս առումով նա բարձր է գնահատում մրցակից դաշինքների և կուսակցությունների, ինչպես նաև ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը». – նշել է նա:

Նա մաղթել է Երևանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի:–0–