Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի և Պանամայի խորհրդարանների միջև կարող է բարեկամության խումբ ստեղծվել

09.01.2014, 12:03
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպման ընթացքում Նալբանդյանն առաջարկել է խորհրդարանների միջև կարող է բարեկամության խումբ ստեղծել։
Հայաստանի և Պանամայի խորհրդարանների միջև կարող է բարեկամության խումբ ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպման ընթացքում Նալբանդյանն առաջարկել է խորհրդարանների միջև կարող է բարեկամության խումբ ստեղծել։

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Դալիա Բերնալին ողջունել է Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ -0-