ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Ուկրաինայի հակամարտության կողմերին հաղթահարել առճակատումը և երկխոսություն սկսել
28.02.2014,
12:56
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին հաղթահարել առճակատումը, դադարեցնել հակասահմանադրական գործողությունները, կանգնել երկխոսության ճանապարհին, գործն ուղղորդել դեպի կայունության վերականգնում և անվտանգության ապահովում, հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին հաղթահարել առճակատումը, դադարեցնել հակասահմանադրական գործողությունները, կանգնել երկխոսության ճանապարհին, գործն ուղղորդել դեպի կայունության վերականգնում և անվտանգության ապահովում, հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ–ում առանձնահատուկ մտահոգությամբ են ընկալում իրավիճակի զարգացումն Ուկրաինայում։ Ակնհայտ է ապակայունացումն ու հասարակական քաոսը։ Գրոհայինները մինչ օրս չեն հանձնել զենքը, հայտարարում են Ուկրաինայի բոլոր մարզերում «կարգուկանոն հաստատելու» մտադրության մասին։ Հնչում են ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ։ Պղծվում են Հայրենական Մեծ Պատերազմի` Ուկրաինան ֆաշիզմից ազատած հերոսների պատվին կառուցված հուշահամալիրները։ Ուժեղանում են ծայրահեղ ազգայնականության, ռուսատյացության, հակասեմիտիզմի դրսևորումները»,– նշվում է Բորդյուժայի հայտարարությունում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց նաև, որ այդ ամենը կատարվում է հարկադրական իշխանափոխության, Ուկրաինայում փետրվարի 21–ին նախագահի և ընդդիմության ստորագրած կարգավորման համաձայնագրի խախտման ֆոնին։
«Այն հաստատած Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև աջակցություն հայտնած ԱՄՆ–ն գործնականում հրաժարվեցին պայմանավորվածություններից, խախտում են դրանք և ըստ էության չեն ճանաչում Ուկրաինայի` օրինական կերպով ընտրված նախագահի լեգիտիմությունը, ում վստահ հավաստումներ էին տալիս»,– նշվում է փաստաթղթում։
«Կառուցողականության և այլ երկրների շահերը հաշվի առնելու բացակայությունն Ուկրաինայի իրավիճակի կարգավորման դեպքում կհանգեցնի հետագա հետընթացի և հղի է Եվրոպայում իրադրության կտրուկ բարդացմամբ»,– ասվում է Բորդյուժայի հայտարարությունում։ -0-