Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս

20.01.2016, 19:08
«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
 ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. «Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«ՀՀ գլխավոր դատախազը ողջունելով կոռուպցիոն թեմայով արդյունավետ և կառուցողական հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից»,-ասված է հաղորդագրությունում:

Գ. Կոստանյանը կարևորել է փորձի փոխանակումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական առումով՝ հաշվի առնելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդրությունների առանձնահատկությունները:

Հանդիպմանը քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացակարգերին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է այն առաջնահերթությունները,  որոնք առավել նպատակահարմար կլինի քննարկել դատախազների և քննիչների մասնակցությամբ ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվելիք աշխատանքային քննարկմանը:

 «Այնպիսի փորձագետների այցելությունները, ինչպիսիք են ԱՄՆ արդարադատության  դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, թույլ կտան մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես է հնարավոր համատեղ լուծումներ տալ այդ լրջագույն խնդրին»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է  երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության  դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը:-0-