Վրաստանում նախագահի հիմնական թեկնածուները համակարծիք են Հայաստանի նկատմամբ քաղաքականության անփոփոխ լինելու հարցում. դեսպան
18.10.2013,
16:57
Վրաստանի նախագահի երեք հիմնական թեկնածուները` Գեորգի Մարգվելաշվիլին, Դավիթ Բաքրաձեն և Նինո Բուրջանաձեն, համակարծիք են արտաքին քաղաքական դիրքորոշման հարցում, որը վարելու է պետությունը Հայաստանի նկատմամբ նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վրաստանի նախագահի երեք հիմնական թեկնածուները` Գեորգի Մարգվելաշվիլին, Դավիթ Բաքրաձեն և Նինո Բուրջանաձեն, համակարծիք են արտաքին քաղաքական դիրքորոշման հարցում, որը վարելու է պետությունը Հայաստանի նկատմամբ նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։
Պետության նախագահի պաշտոնի համար պայքարում է 23 թեկնածու։ Փորձագետների կարծիքով` հաղթանակի առավել մեծ շանսեր ունեն Գեորգի Մարգվելաշվիլին («Վրացական երազանք` Միասնական Վրաստան»), Դավիթ Բաքրաձեն («Միացյալ ազգային շարժում») և Նինո Բուրջանաձեն («Ժողովրդավարական շարժում` Միասնական Վրաստան»)։
«Երեք թեկնածուներից ցանկացածի հաղթանակի դեպքում Հայաստանի հետ փոխհարաբերություններում փոփոխություններ չեն սպասվում։ Բոլորը հասկանում են Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, քանի որ այն առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի Վրաստանի համար։ Այսպիսով, Հայաստանի նկատմամբ բոլոր հիմնական երեք թեկնածուները համակարծիք են», – ասել է Շարմանաշվիլին «Վրաստանի նախագահական ընտրությունները և եվրոպական հեռանկարները» թեմայով անցկացված սեմինարի ընթացքում։
Վրաստանի նախագահական ընտրությունները կանցնեն հոկտեմբերի 27–ին։–0–