Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հանդիպել են արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

18.12.2013, 16:09
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը և Ժակ Ֆորը չորեքշաբթի Ստեփանակերտի մամուլի ակումբում հանդիպում են ունեցել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ԼՂՀ մայրաքաղաքից տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հանդիպել են արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը և Ժակ Ֆորը չորեքշաբթի Ստեփանակերտի մամուլի ակումբում հանդիպում են ունեցել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ԼՂՀ մայրաքաղաքից տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Հանդիպման ընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են խաղաղ գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են կարգավորման գործընթացի մեթոդաբանության և փիլիսոփայության փոփոխման անհրաժեշտությունը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել պաշտոնական բանակցությունների (Track-1) և քաղաքացիական խաղաղարարության (Track-2) միջև կապերի զարգացմանը, ինչպես նաև դրանց զուգակցման ու խաղաղ գործընթացում հանրության լայն շերտերի ներգրավման արդյունավետ մեխանիզմների որոնմանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0- Ա.Բ.