Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը

08.12.2014, 19:33
Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի մեկնել է Բելգիայի մայրաքաղաք:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին ու երկկողմ հետագա հարաբերությունների իրավական հիմքերին ու ձևաչափերին, առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ և հետագա զարգացումներին, բազմակողմ ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

 Կքննարկվեն նաև հարցեր արդարադատության, անվտանգության, արդյունավետ կառավարման վերաբերյալ և այլն:

Հայկական կողմի համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, իսկ եվրոպական կողմինը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը:–0–