ՀՀ ԱԽ քարտուղարը ԵՄ խորհրդատուներին խնդրում է օգնել ԵՄ–ի հետ երկրի համագործակցության ուղիների որոնման հարցում` ՄՄ մուտք գործելու գործընթացում
25.02.2014,
17:34
ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԵՄ խորհրդատվական խմբի անդամների նիստի ընթացքում խնդրել է օգնել Եվրամիության հետ երկրի համագործակցության ուղիների որոնման հարցում` Մաքսային միությանը Հայաստանի միանալու պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԵՄ խորհրդատվական խմբի անդամների նիստի ընթացքում խնդրել է օգնել Եվրամիության հետ երկրի համագործակցության ուղիների որոնման հարցում` Մաքսային միությանը Հայաստանի միանալու պայմաններում։
«Մեզ հարկավոր է տվյալ ոլորտի փորձագետների տնտեսական խորհրդատվությունը, որպեսզի մեր համագործակցությունն ինչպես Մաքսային, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում անցնի հնարավորինս մեղմ», – երեքշաբթի ասել է Բաղդասարյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։
Բաղդասարյանը ներկայացրել է մի քանի առաջնահերթ ծրագրեր, որտեղ նա կցանկանար ստանալ ԵՄ փորձագետների խորհրդատվությունները։ Այդ ծրագրերի թվում նա նշեց հայ–վրացական սահմանի արդիականացումը, «մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրումը` տեղեկացնելով, որ այդ ծրագրով արդեն ստացվել են խորհրդատվություններ, սակայն ծրագիրը շատ ծավալուն է և պահանջում է ավելի խորացված ուսումնասիրություն և եվրոպացի փորձագետների խորհուրդներ։
ԱԱԽ քարտուղարի խոսքերով` եվրոպացի փորձագետների օգնությունը հարկավոր է Հայաստանի արդարադատության համակարգում, մասնավորապես` պրոբացիոն ծառայությունների և պատիժների այլընտրանքային տեսակների համակարգի ներդրման հարցում։
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշել է, որ մի շարք հարցեր ԵՄ–ի լայնածավալ աջակցություն են պահանջում։ «Սակայն այդ աջակցության մեթոդը մենք կցանկանայինք լրացուցիչ քննարկել», – ասել է նա։–0–