Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ԵՄ–ն և Ուկրաինան հաստատել են Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու պարտավորությունը. հռչակագիր

29.11.2013, 17:08
Եվրամիությունը և Ուկրաինան կրկնել են իրենց մտադրությունը` արդեն 2013թ.–ին ԵՄ–Ուկրաինա գագաթնաժողովի ընթացքում որոշված սկզբունքների հիման վրա ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ասվում է Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո ուրբաթ ստորագրված ընդհանուր հռչակագրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
ԵՄ–ն և Ուկրաինան հաստատել են Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու պարտավորությունը. հռչակագիր
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը և Ուկրաինան կրկնել են իրենց մտադրությունը` արդեն 2013թ.–ին ԵՄ–Ուկրաինա գագաթնաժողովի ընթացքում որոշված սկզբունքների հիման վրա ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ասվում է Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո ուրբաթ ստորագրված ընդհանուր հռչակագրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Գագաթնաժողովի մասնակիցներն ուշադրության են առնում Ուկրաինայի կառավարության` ասոցացման և ԵՄ–ի և Ուկրաինայի միջև համապարփակ ազատ առևտրի  գոտու մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Նրանք նաև նկատի են առնում քաղաքական ասոցիացիային հասարակության աննախադեպ աջակցությանը և ԵՄ–ի հետ Ուկրաինայի տնտեսական ինտեգրմանը։ ԵՄ–ն և Ուկրաինան կրկնում են այդ համաձայնագիրը ստորագրելու իրենց մտադրությունը` որոշակի գործողությունների և երեք հիմնական ուղղություններով զգալի առաջընթացի հիման վրա, որոնք որոշվեցին 2013թ.–ին ԵՄ–Ուկրաինա գագաթնաժողովի շրջանակում։ Այդ նպատակով կարևոր գործընթացն արդեն ձեռք է բերվել»,– ասվում է հռչակագրում։

«Ասոցացման մասին համաձայնագրերը, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, մշակվել են, որպեսզի աջակցեն հեռու ընթացող քաղաքական և սոցիալ–տնտեսական բարեփոխումները և պարզեցնեն ԵՄ–ի, կանոններին և չափանիշներին համապարփակ մերձեցումը»,– նշվում է փաստաթղթում։ –0–