Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Երևանը ողջունում է կիպրոսյան խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման որոշումը

12.02.2014, 18:56
Հայկական կողմը ողջունում է կիպրոսյան խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման որոշումը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Երևանը ողջունում է կիպրոսյան խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման որոշումը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը ողջունում է կիպրոսյան խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման որոշումը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Կիպրոսի Հանրապետության նախագահն ու Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդը նախօրեին հաստատել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, որպեսզի կղզին դաշնային պետության մեջ միավորելու շուրջ արագ արդյունքների հասնեն։

«Մենք ողջունում ենք փետրվարի 11-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին և կիսում ենք միջազգային հանրության ակնկալիքները հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ»,– նշված է Բալայանի հայտարարության մեջ։-0-