Առանց Աբխազիայով անցնող երկաթուղու Հայաստանը չի կարող ԵՏՏ լիարժեք անդամ դառնալ. Սաֆարյան

Առանց Աբխազիայով անցնող երկաթուղու Հայաստանը չի կարող ԵՏՏ լիարժեք անդամ դառնալ. Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առանց Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցության վերսկսման Հայաստանը չի կարող եվրասիական տնտեսական տարածքի լիարժեք անդամ դառնալ, կարծում է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։

«Մենք բոլորս հիանալի կերպով հասկանում ենք, որ այստեղ շատ խաղացողներ կան, բոլորի հետ պետք է համաձայնության գալ, պետք է քանդել այդ արդեն 20 տարվա կծիկը, ինչը կուղեկցվի զգալի բանակցային դժվարություններով, սակայն մենք նաև հասկանում ենք, որ առանց երկաթուղային հաղորդակցության մեր փոքր երկիրը չի կարող իրեն եվրասիական տնտեսական տարածքի լիարժեք անդամ զգալ»,– «ՌԴ նախագահի Հայաստանի կատարած այցի արդյունքները» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամրջի ընթացքում հայտնեց Սաֆարյանը։

Նա նշեց նաև, որ չնայած Վրաստանը նպատակադրված է եվրաինտեգրման, իսկ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, սակայն Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության հարցում, ինչը թույլ կտա նրան հավասարակշռել վերջին շրջանում նկատվող Թուրքիայից և Ադրբեջանից տնտեսական կախվածությունը։

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ, Սևծովյան–Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևն իր հերթին նշեց, որ աբխազական երկաթուղու հատվածի բացումը բխում է Աբխազիայի և Վրաստանի շահերից։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:23 06.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×