Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը չի ազդի Երևանի և Վաշինգտոնի տնտեսական հարաբերությունների վրա. Էվանս

30.09.2015, 11:36
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը չի անդրադառնա Երևանի և Վաշինգտոնի տնտեսական հարաբերությունների վրա, կարծում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը չի ազդի Երևանի և Վաշինգտոնի տնտեսական հարաբերությունների վրա. Էվանս
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը չի անդրադառնա Երևանի և Վաշինգտոնի տնտեսական հարաբերությունների վրա, կարծում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։

Նրա խոսքով` պաշտոնատար անձինք, որոնք նման հարցերի հետ գործ ունեն Վաշինգտոնում, լավ տեղեկացված են աշխարհաքաղաքական իրողությունների մասին, որոնց հետ տարածաշրջանում բախվում են Հայաստանը և այլ երկրները։

«Չեմ կարծում, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը լուրջ արգելք կհանդիսանա առևտրի կամ ներդրումների համար»,– ասաց Էվանսը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը` առցանց մամուլի ասուլիսում։

Մամուլի ասուլիսը կազմակերպված է «Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային տեղեկատվության աղբյուրների դիվերսիֆիկացիան հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում։ «Տարածաշրջան» հետազոտական կենտրոնի այդ նախագծին աջակցում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակը։-0-