Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը

19.12.2014, 12:25
Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատ) ուրբաթ ընդունել է «Եվրասիական տնտեսական միության` 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման պայմանագրի վավերացման մասին» օրենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Նովոստի–Ղազախստան» գործակալությանը։
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատ) ուրբաթ ընդունել է «Եվրասիական տնտեսական միության` 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման պայմանագրի վավերացման մասին» օրենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Նովոստի–Ղազախստան» գործակալությանը։

Սենատի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության կոմիտեի եզրակացության համաձայն, օրենքը մշակվել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման մասին պայմանագրի կատարման նպատակով, որը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ–ի նախագագհները Մինսկում 2014 թվականի հոկտեմբերի 10–ին։ 

«Պայմանագրի` ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և ստանձնում է պայմանագրով նախատեսված պաևտավորությունները։ Օրինագծի ընդունումը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրման հետագա զարգացման համար` իրենց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով»,– ասվում է պրոֆիլային կոմիտեի եզրակացությունում։ 

Ղազախստանի ազգային տնտեսության նախարարության տվյալներով, Ղազախստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 7.7 մլն դոլար։ Ղազախստանի համար Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններ են բացվում մետաղագործության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ 

ԵՏՄ–ի մասին պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել են այս տարվա մայիսի 29–ին Սատնայում։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ -0-