Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Գագիկ Ծառուկյան. բնակչության 99,9%–ը դժգոհ էր իշխանություններից

01.05.2018, 12:58
Հայաստանի բնակչության 99,9 տոկոսը դժգոհ էր երկրի իշխանություններից, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյան. բնակչության 99,9%–ը դժգոհ էր իշխանություններից

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության 99,9 տոկոսը դժգոհ էր երկրի իշխանություններից, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ում անցկացվում են վարչապետի ընտրությունները։ Կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է ապրիլի 30–ին։ Վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու` «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ ՀՅԴ–ն և «Ծառուկյան» դաշինքն ավելի վաղ հայտարարել են միասնական թենածուին աջակցելու մասին։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի ընտրությունների շուրջ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։

«Փաշինյանը շատ գրագետ ու ճիշտ քայլեր է արել, որոնք մարդիկ նախկինում համարում էին անհնար: Ոչ ոք չէր հավատում, որ ինքը կարող է նման հաղթանակի հասնել, երբ սկզբից նա ամեն քաղաքում հանրահավաքներին հավաքում էր 5–10 մարդ, իսկ Երևանում հանրահավաքի առաջին օրը` 7 հազար մարդ», - ասաց Ծառուկյանը:

Ինչու՞ ընդդիմությունը քվեարկեց նախկին վարչապետի օգտին

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Մեկնաբանելով այն փաստը, որ ապրիլի 17-ին` ՀՀ վարչապետ ընտրելիս, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կեսը քվեարկեց նախկին վարչապետի օգտին` Ծառուկյանը նշեց, որ ինքը որոշում չի ընդունել:

«Մեզ մոտ բոլոր որոշումները քննարկվում և ընդունվում են կոնսենսուսի միջոցով: Մենք մի ընտանիք ենք և իմ անձնական որոշումից ոչինչ կախված չէ: Ինչպես որոշում է մեծամասնությունն, այդպես էլ անում ենք», - ասաց Ծառուկյանը:

Արտահերթ ընտրություններին պատրաստ ենք

Խոսելով կուսակցության հնարավոր քայլերի մասին այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի ԱԺ–ի կողմից և խորհրդարանը ցրվի` Ծառուկյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Մենք միշտ պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին», – հայտարարեց Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է ձեռներեց Գագիկ Ծառուկյանը, ներառվել է իշխող կոալիցիայում 2007–2012 թթ–ին։ 2012 թ.–ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կոալիցիոն կառավարության կազմում ներառված են եղել ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը, որը գլխավորել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։–0–