Рейтинг@Mail.ru
USD
367.25
EUR
419.29
RUB
4.6995
GEL
139.52
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ

24.04.2016, 11:32
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,– նշվում է հաղորդագրության մեջ։ –0–