Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Գիշերը շփման գծում հակառակորդը պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ

10.10.2016, 10:37
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Գիշերը շփման գծում հակառակորդը պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–