Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Ղազախստանի նախագահի հայտարարությունն Արցախի վերաբերյալ ընդամենը Ադրբեջանին ուղղված ժեստ էր. փորձագետ

25.12.2013, 14:30
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն Արցախի վերաբերյալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում ընդամենը Ադրբեջանին ուղղված ժեստ էր, իսկ վերջին խոսքը ՄՄ–ում պատկանում է Ռուսաստանին, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ Մանվել Ղումաշյանը։
Ղազախստանի նախագահի հայտարարությունն Արցախի վերաբերյալ ընդամենը  Ադրբեջանին ուղղված ժեստ էր. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն Արցախի վերաբերյալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում ընդամենը Ադրբեջանին ուղղված ժեստ էր, իսկ վերջին խոսքը ՄՄ–ում պատկանում է Ռուսաստանին, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ Մանվել Ղումաշյանը։

Գերագույն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանների մասին հարցը պարզաբանումներ է պահանջում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված։

«Կարծում եմ, որ Նազարբաևը հարգանքի տուրք է մատուցում Ադրբեջանի հետ խորը գործընկերային հարաբերություններին, և ոչ ավելին։ Մաքսային միությունում որոշիչ խոսքը Ռուսաստանինն է»,– չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։

Փորձագետի կարծիքով, Հայաստանն առայժմ մտահոգության առիթ չունի, և նա լուծում է իր խնդիրները Ռուսաստանի հետ։

Ղումաշյանը միաժամանակ ավելացրեց, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի մտահոգության իրական առիթներ կարող են սկսվել միայն Ադրբեջանի կողմից եվրասիական ինտեգրման գործընթացի մեկնարկից հետո։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում  Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։--0--